Հասարակական

Ռուստամ Բադասյանը բարձր է գնահատել Իտալիայի ներդրումը «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդում» ծրագրում

1 րոպեի ընթերցում

Ռուստամ Բադասյանը բարձր է գնահատել Իտալիայի ներդրումը «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդում» ծրագրում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպանին, բարի գալուստ մաղթել Հայաստան և ընդգծել, որ Հայաստանն ու Իտալիան պատմական ամուր կապեր ու տարբեր ոլորտներում հաջող համագործակցության փորձ ունեն։ Այս առումով նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել Իտալիայի ներդրումը «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդում» ծրագրում, որով ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանին Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու հարցում

Դեսպան Դի Ռիզոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հատկապես հակոկոռուպցիոն ոլորտում համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում