Հասարակական

Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին

1 րոպեի ընթերցում

Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին և դեսպանության աշխատակիցներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպանին և համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատարին ջերմ ընդունելության համար և շնորհավորել բոլորին արտահերթ խորհրդարանական ընտրությունները հաջողությամբ անցկացնելու, դրա արդյունքները միջազգայնորեն ճանաչվելու և համոզիչ հաղթանակ արձանագրելու համար։

Դեսպան Իմանբաևը Ռուստամ Բադասյանին փոխանցել է նաև Ղազախստանի արդարադատության նախարար Մարատ Բեկետաևի ջերմ ողջույններն ու հայտնել նախարարությունների միջև համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում