3 քաղաքական ուժ ընտրությունների արդյունքները կվիճարկի ՍԴ-ում. «Հայաստան» դաշինքն արդեն մուտքագրել է դիմումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքը հուլիսի 2-ի վաղ առավոտյան դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

Վարդևանյանը հայտնեց, որ ժամը 15:00-ին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում կներկայացնեն ՍԴ մուտքագրված դիմումի մանրամասները:

«Պատիվ ունեմ» դաշինքը ևս պատրաստվում է ընտրությունների արդյունքները վիճարկել Սահմանադրական դատարանում: Դաշինքի ներկայացուցիչ Սոս Հակոբյանն «Արմենպրես»-ին հայտնեց, որ ՍԴ են դիմելու հուլիսի 2-ին, ժամը 17:20-ին:

Ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու մտադրության մասին ավելի վաղ հայտնել էր նաև «Զարթոնք» կուսակցությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը հայտնեց, որ ՍԴ են դիմելու հուլիսի 2-ին, ժամը 15:00-ին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 27-ին կազմել և ստորագրել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների արձանագրությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.91 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.09 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոսը:

Հայերեն العربية English Русский

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ

ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ