Գոռ Մալաքյանը հանդես կգա Երևանի «Արարատ»-ում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել Գոռ Մալաքյանի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբն էր «Փյունիկը», որի կազմում նախորդ մրցաշրջանում անցկացրել է 10 հանդիպում: Մինչ այդ նա հանդես է եկել «Արարատ-Արմենիայում», ուկրաինական «Ստալում», «Շիրակում», «Ալաշկերտում» և «Փյունիկում»: Նա իր կարիերայի ընթացքում երկուական անգամ նվաճել է Հայաստանի չեմպիոնի, գավաթակրի և սուպերգավաթակրի տիտղոսները: Գոռ Մալաքյանը նաև 18 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում:
Հայաստանի ֆուտբոլի2020/21մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի«Ալաշկերտը»:Երկրորդ տեղում«Նոան»է,որն արդեն երկրորդ տարին է,ինչ դառնում է արծաթե մեդալակիր:Եռյակը եզրափակում է«Ուրարտուն»:Մրցաշարային աղյուսակում«Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան»` 5-րդը, «Վանը»` 6-րդը, «Փյունիկը»՝7-րդը,աղյուսակը եզրափակում է«Շիրակը»: