Քաղաքականություն

Ռուսաստանյան կողմի հետ քննարկումներ են ընթանում Գեղարքունիքի մարզում սահմանապահների տեղակայման վերաբերյալ 

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանյան կողմի հետ քննարկումներ են ընթանում Գեղարքունիքի մարզում սահմանապահների տեղակայման վերաբերյալ 

ԳՅՈՒՄՐԻ,23 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական կողմի հետ քննարկումներ են ընթանում Գեղարքունիքի մարզում սահմանապահների տեղակայման վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը այս մասին հունիսի 23-ին Գյումրիում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: Վերջինս սակայն տեղեկացրեց, որ դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե ադրբեջանական զորքերն ամբողջությամբ լքեն Հայաստանի տարածքը:

Նրա խոսքով` Հայաստանը սահմանային ճգնաժամի հարցում իր դիրքորոշումից չի նահանջի։

«Մեր դիրքերում մենք հետքայլի տեղ չունենք, ադրբեջանական ԶՈւ-ն պետք է դուրս գա ՀՀ սուվերեն տարածքից, և մենք ջանք ու եռանդ չենք խնայի դրա համար: Ռուսական կողմի հետ կա քննարկում, սակայն ռուս խաղաղապահները կտեղակայվեն միայն այն ժամանակ, երբ ադրբեջանական ուժերը դուրս գան»,- նշեց Տիգրան Ավինյանը։

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում