Պաշտոնական

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Էբրահիմ Ռայիսիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,ուղերձում մասնավորապես ասված է.

«Հավատում եմ, որ Ձեր ղեկավարությամբ Իրանը շարունակելու է զարգացման և բարգավաճման ուղին։

Հայաստանն արժևորում է Իրանի հետ առկա բարիդրացիական հարաբերությունների և կառուցողական երկխոսության հետևողական ամրապնդումն ու խորացումը, ինչը մեր պետությունների առաջընթացի ու տարածաշրջանի կայունության ապահովման կարևորագույն պայմաններից է։ Դարերի խորքից է գալիս մեր երկու բարեկամ ժողովուրդների՝ միմյանց ճանաչելու և համագործակցելու ձգտումը, ինչի համար այսօր ստեղծված են հիրավի լայն հնարավորություններ։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով հայ-իրանական ջերմ բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել բոլոր բնագառառներում՝ արձանագրելով դրական դինամիկա մեր ժողովուրդների փոխգործակցության որակական նոր մակարդակի համար»։

Նախագահ Սարգսյանն Էբրահիմ Ռայիսիին մաղթել է քաջառողջություն և աշխատանքային նվաճումներ, իսկ Իրանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում