«Պատիվ ունեմ» դաշինքի համար անկյունաքարային են երկրի անվտանգության հիմնախնդիրները. Խաչիկ Գալստյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատիվ ունեմ» դաշինքը ԼՂ հիմնախնդիրն ու հայրենիքի անվտանգության հիմնահարցը անկյունաքարային է համարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պատիվ ունեմ» դաշինքի «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը մամուլի ասուլիսին ընդգծեց, որ, եթե չլինի անվտանգություն՝ չի լինի նաև խաղաղություն, չլինի խաղաղություն՝ չի լինի կայունություն, չլինի կայունություն՝ չի լինի նաև զարգացում և, վերջապես, չլինի զարգացում՝ չի լինի բարեկեցություն:

«Դաշինքի համար անկյունաքարային է հայրենիքի անվտանգության հիմնահարցը և ԼՂ հիմնախնդիրը»,- շեշտեց դաշինքի անդամը:

Խաչիկ Գալստյանը նշեց, որ իրենք շոշափել են հասարակական կարծիքը, նայել են հասարակական տրամադրությունները, ստացել թարմ սոցիոլոգիական տվյալներ, ինչպես նաև ի մի բերել հանդիպումները:

«Ուսումնասիրով այս ամենը՝ վստահաբար կարող եմ ասել, որ ի դեմս «Պատիվ ունեմ» դաշինքի, մենք ստանալու ենք մեր ընտրողների պատկառելի թվով ձայները: Մեր ձայները կլինեն այնպիսին, որ ապագայի կառավարությունն առանց «Պատիվ ունեմ» դաշինքի անհնար կլինի պատկերացնել»,- նշեց Գալստյանը:

Նա նաև հայտնեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզչական խմբերը արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին հասցրել են լինել ՀՀ տարբեր մարզերում՝ Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում, Արարատում: Գալստյանի խոսքով՝ հունիսի 10-ին «Պատիվ ունեմ» դաշինքը՝ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ գտնվում է ՀՀ հարավային սահմաններում:

Նրա խոսքով՝ դաշինքի անդամները նաև ակտիվ են Երևանում՝ տեղի են ունենում բակային հանդիպումներ, կլոր-սեղան քննարկումներ:

Հայերեն

Թրամփը պետական գործակալություններին հրահանգել է պատրաստվել աշխատողների «լայնամասշտաբ» կրճատման

Հայ աթլետները մրցաշրջանը կսկսեն Բալկանյան երկրների առաջնությանը մասնակցելով

Իվետա Մուկուչյանի վառ գույները՝ նոր հոլովակում. «Սիրում եմ» տեսահոլովակի պրեմիերան, հայտնի հյուրերն ու բարձր տրամադրությունը

Տեղական ներդրողն է օտարերկրյա ներդրողների համար լավագույն օրինակը. Տիգրան Հարությունյան

ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագծով որևէ մեկից ազատվելու միտում չունենք․ Սոնա Ղազարյան

Ռուստամյանի կարծիքով՝ եվրոպական արժեքներին ինտեգրվելու համար ՀՀ-ն նախ պետք է իրականացնի CEPA-ով նախատեսված բարեփոխումները

ԱՄՆ-ն կարող է մի քանի երկրներում փակել հյուպատոսությունները միջոցների խնայողության համար. NBC

«Ես տեր եմ իմ ժամանակին». Հրանտ Մաթևոսյանի խոսքը կրկին հնչեց իր պատշգամբից

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է դեպի Եվրոպա անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք

Եգիպտոսը Գազայի վերականգնման ծրագիր կներկայացնի՝ առանց բնակիչների տարհանման