Արմեն Սարգսյանն այցելել է Նուրսուլթան Նազարբաևի անվան կրթական հիմնադրամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Ղազախստանի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում այցելել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անվան կրթական հիմնադրամ, հանդիպել հիմնադրամի տնօրեն Դարիգա Նազարբաևայի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիմնադրամի նպատակը նորարարական մոտեցումների ներդրումն է կրթական համակարգում։ Այն երկու բուհերի՝ Միջազգային բիզնեսի համալսարանի և Տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային համալսարանի համահիմնադիրներից է։ Հիմնադրամի ղեկավարությամբ ստեղծվել և գործում են նորարական նախադպրոցական և դպրոցական կրթական հաստատություններ։

Հիմնադրամի տնօրեն Դարիգա Նազարբաևան նախագահ Սարգսյանին ներկայացրել է հիմնադրամի գործունեության ուղղությունները, իրականացվող աշխատանքներն ու միջազգային համագործակցությանն ուղղված ծրագրերը։ Նախագահ Սարգսյանն ու հիմնադրամի ղեկավարը քննարկել են կրթական և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հիմնադրամի կողմից Հայաստանում մանկական կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ։

Նախագահ Սարգսյանն այցելել է նաև հիմնադրամում գործող՝ Նուրսուլթան Նազարբաևին նվիրված թանգարան, դիտել երկրի առաջին նախագահի գործունեությանը և Ղազախստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձին նվիրված ցուցադրությունները, գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի գրքում։

Հայերեն

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը