Հայերեն կներկայացվի Ալեն Քարրիի «Ծխելը թողնելու հեշտ ճանապարհը» գիրքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առանց ծխախոտի միջազգային օրվա շրջանակում մայիսի 31-ին «Գամմա» գրատանը կներկայացվի Ալեն Քարրիի «Ծխելը թողնելու հեշտ ճանապարհը» գիրքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

Շնորհանդեսին ելույթ կունենա «Շանթ» հեռուստաընկերության «Մի՛ վնասիր», 2016-ից՝ «Բուժ ինֆո» հաղորդաշարի հաղորդավար, բժիշկ Վահե Տեր-Մինասյանը։ Հոլանդիայից առցանց տարբերակով կմիանա նախաձեռնության հեղինակ, քաղցկեղի հետազոտությամբ զբաղվող մոլեկուլային կենսաբան Շիրազ Մուշեղը։

Ալեն Քարրիի առաջարկած ծխելը թողնելու հեշտ ճանապարհն, իսկապես, աշխատող մեթոդ է։ Հեղինակը բացահայտել է մի մեթոդ, որը թույլ կտա ցանկացած ծխողի թողնել այս սովորությունը հեշտությամբ, միանգամից և անցավ, առանց կամքի ուժի գործադրման, առանց օժանդակ միջոցների, փոխարինիչների կամ հնարքների կիրառման, առանց տագնապի, ընկճվածության զգացողության կամ ծխելը թողնելուց առաջացող այլ ախտանիշների, առանց քաշի ավելացման։

Ալեն Քարրիի համար պարզ է դարձել, որ իր մեթոդը կարելի է կիրառել նաև շատ այլ խնդիրների դեպքում: Այն արդեն օգնել է տասնյակ միլիոնավոր մարդկանց՝ հրաժարվելու ծխելուց, ալկոհոլից, կոկաինից և այլ արգելված թմրանյութերից, հաղթահարելու քաղցրի հանդեպ կիրքը, որկրամոլությունը, ինքնաթիռով թռչելու վախը, ինչպես նաև չափից ավելի ծախսելու հակումը, կախվածությունը մոլախաղերից, թվային տեխնոլոգիաներից ու սոցիալական ցանցերից:

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը