Նիկոլ Փաշինյանը Հայաստանում շարունակում է մնալ ամենաբարձր վարկանիշն ունեցող քաղաքական գործիչը․ IRI

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած հարցման արդյունքներով` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանում շարունակում է մնալ ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցին, թե ինչ կարծիք ունեն Նիկոլ Փաշինյանի մասին, հարցվածների 16 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 29 տոկոսը՝ «բարենպաստ»։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ վերաբերմունքը հարցվածների 5 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 35 տոկոսը «բարենպաստ», ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի նկատմամբ վերաբերմունքը 3 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 27 տոկոսը «բարենպաստ», ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նկատմամբ` 3 տոկոսը «շատ բարենպաստ», իսկ 25 տոկոսը «բարենպաստ»։

Ընդդիմադիր գործիչներից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը 5 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 15 տոկոս «բարենսպաստ»։

«Արմենպրես»-ը ստորև ներկայացնում է Հայաստանում հայտնի քաղաքական գործիչների վերաբերյալ անցկացված հարցման արդյունքները։

Հարցումն իրականացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի Խորը վերլուծության կենտրոնի պատվերով՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ- Հայաստան հիմնադրամի կողմից: Հետազոտության տվյալները հավաքվել են 2021թ. ապրիլի 8-ից մայիսի 4-ի միջակայքում: Հարցման ընտրանքը կազմել է 1502 մարդ: Հայաստանի 5 մարզերում՝ Արարատում, Գեղարքունիքում, Շիրակում, Սյունիքում և Տավուշում անցկացվել են 299 լրացուցիչ հարցազրույցներ՝ մարզային առանձնահատկությունները ներկայացնելու համար: Հարցումն անկացվել է հեռախոսային զանգերի միջոցով՝ պատահական ընտրանքով: Հետազոտության իրականացնողները նշում են, որ վիճակագրական սխալի չափը չի գերազանցում 2.5 տոկոսը:

Հայերեն العربية Русский

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել