Պաշտոնական

Մհեր Գրիգորյանը ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին

1 րոպեի ընթերցում

Մհեր Գրիգորյանը ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը մասնակցել է Մինսկում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից, Մհեր Գրիգորյանը նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նիստի մասնակիցների ուշադրությունը կենտրոնացրել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների վրա՝ նշելով, որ այն ինչ կատարվում է հայ-ադրբեջանական սահմանին, իր մեջ կրում է ակնհայտ սպառնալիքներ ամբողջ տարածաշրջանի և ի վերջո բոլորի համար:

Փոխվարչապետի պաշտոնակատարը նաև ընդգծել է, որ միայն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ ու առանց վերապահումների դուրսբերումը, ինչպես նաև գերեվարված հայ զինծառայողների վերադարձը կարող է պայմաններ ստեղծել առաջացող հարցերը քաղաքական-դիվանագիտական գործիքակազմի շրջանակներում դիտարկելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում