Կառավարությունը 377 միլիոն դրամի վերաբաշխում իրականացրեց վարկերը սուբսիդավորելու համար 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ կապահովվի կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման գործընթացը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման շրջանակում տրամադրված արտոնյալ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով ֆինանսական միջոցների ապահովման անհրաժեշտությամբ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի խոսքով` կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառման շրջանակում կանխատեսվել է, որ շահառուների թիվը լինելու է 684, սակայն ներկայիս դրությամբ շահառուների թիվը զգալիորեն աճել է, ինչպես նաև աջակցության ծավալը նույնպես զգալիորեն գերազանցում է սպասվածը, ուստի միջոցառման շարունակականությունը ապահովելու նպատակով կիրականացվի միջեռամսյակային վերաբաշխում 377 մլն դրամի չափով:

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառման շրջանակում նախատեսված է արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրում՝ միտված վարկառուների ներկա իրավիճակով պայմանավորված խնդիրների և ժամանակավոր դժվարությունների լուծմանը: Օժանդակությունը իրականացվում է միջոցառման շրջանակում տրամադրված արտոնյալ վարկերի տոկոսագումարների սուբսիդավորման ձևով։ 2020 թ. պետբյուջեով նշված գործընթացների իրականացման համար նախատեսված է 3,3 մլրդ դրամ, որը կանխատեսվել է հաշվի առնելով, որ միջոցառման շահառուների թիվը կկազմի շուրջ 684:

Ըստ հիմնավորման՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իրականացրելէ միջոցառման շահառուների քանակի, տրամադրված օժանդակության չափի և կանխատեսվող սուբսիդավորման ենթակա տոկոսագումարների վերաբերյալ վերլուծություն: Այսպիսով, ներկայումս միջոցառման շահառուների թիվը կազմում է 918, տրամադրված օժանդակության ծավալը շուրջ 83 մլրդ։ 2021 թ. անհրաժեշտ սուբսիդավորվող տոկոսագումարը կազմում է 5,38 մլրդ դրամ: Որոշմամբ առաջարկվել է միջոցառմամբ տարեկան չծախսված 377 մլն դրամի չափով նախատեսված գումարը ազատ եկամտի հաշվին հատկացնել կիսամյակում:

Հայերեն

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Աշխարհի առաջնությունից ակնկալիքներն ավելին էին. հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն ամփոփել է արդյունքները

Վենսը Ռեզայիին ուղղված նամակում կոչ է արել որոշել միջուկային խնդրի շուրջ իրանցի բանակցողներին. WP

Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում

IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը

Նազելի Բաղդասարյանը ԱԺ-ում ծեծկռտուքի մասնակիցներին կոչ է արել ներողություն խնդրել կին գործընկերներից

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Գերմանիայի նախագահին