Քաղաքականություն

Չեմ բացառում, որ մենք կհասնենք նաև ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածին. Ռուբեն Ռուբինյան

4 րոպեի ընթերցում

Չեմ բացառում, որ մենք կհասնենք նաև ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածին. Ռուբեն Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է ՀԱՊԿ-ին դիմել նաև 4-րդ հոդվածով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուբինյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Ռուբինյանը, անդրադառնալով ընդդիմադիրների կողմից հնչող մտքերին, թե ինչու պետք է դաշնակիցներն օգնեն, եթե օրինակ հայկական կողմը չի կրակում՝ ուշադրություն հրավիրեց հետևյալ հանգամանքների վրա: «Նախ հենց մեր դաշնակիցներն են կոչ արել և անում չսրել իրավիճակն ու խնդիրը փորձել լուծել դիվանագիտական և քաղաքական ճանապարհներով: Եվ երկրորդը՝ այն դաշնակցային ֆորմատները, որում մենք ներգրավված ենք, ունեն հստակ նախատեսված հոդվածներ՝ հստակ դեպքերի վերաբերյալ: Եվ մենք, ոչ թե ոչ մի բան չանելով, խնդրում ենք մեզ օգնել, այլ մենք դիմել ենք հստակ փաստաթղթերի հիման վրա, հստակ հոդվածով: Ընդ որում, խոսքը վերաբերում է և ՀԱՊԿ պայմանագրի երկրորդ հոդվածով դիմելուն և հայ-ռուսական երկկողմ պայմանագրի հիման վրա վարչապետի նամակին: Եվ մենք ակնկալում ենք, որ մեր դաշնակիցները կաջակցեն մեզ այս հարցը լուծելու հարցում: Հաշվի առնելով նաև վերջին իրադարձությունները՝ ես չեմ բացառում, որ մենք կհասնենք նաև 4-րդ հոդվածին և ոչ միայն»,-ասաց պատգամավորը:

Խոսելով նախորդ օրը ադրբեջանցիների արձակած կրակոցից զինծառայողի զոհվելու մասին՝ նա շեշտեց, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար չէ, դա ադրբեջանական ագրեսիվ դրսևորումներից մեկն է:

«Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ ադրբեջանական զինվորները պետք է հեռանան Հայաստանի սուվերեն տարածքից: Հայաստանը փորձում է և փորձելու է խնդիրը լուծել առաջին հերթին քաղաքական, դիվանագիտական ճանապարհներով, ինչը չի նշանակում, որ դա տեղի չունենալու դեպքում չեն կարող լինել այլ լուծումներ»,-ասաց Ռուբինյանը՝ նկատի ունենալով ռազմական լուծումը:

Նա հավելեց՝ ակնկալում են, որ Հայաստանի դաշնակիցները, որոնք Հայաստանի հետ կապված են հստակ կարգավորված փոխպարտավորություններով, այդ թվում` ռազմական, կաջակցեն այս գործընթացում:

«Ներկայիս ստատուս քվոն մեզ համար միանշանակ անընդունելի է, բայց օպերատիվ իրավիճակն այդ հատվածներում գտնվում է մեր զինվորների վերահսկողության ներքո»,-ասաց Ռուբինյանն ու շեշտեց, որ խնդիրը պետք է լուծվի:

Ադրբեջանցիների՝ ՀՀ տարածք ներխուժելու կապակցությամբ Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է երկրորդ հոդվածով՝ համաձայն որի «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը, իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»:Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին:

ՀԱՊԿպայմանագրիչորրորդհոդվածիհամաձայն՝եթեանդամպետություններիցորևէմեկըենթարկվիագրեսիայիորևէպետությանկամպետություններիխմբիկողմից,ապաանդամպետություններիկողմիցդակհամարվիորպեսագրեսիապայմանագրիբոլորմասնակիցպետություններիդեմ:Մասնակիցպետություններիցորևէմեկիդեմագրեսիայիակտիիհայտգալուպարագայում,մնացածմասնակիցպետություններըկցուցաբերենանհրաժեշտօժանդակություն`ներառյալռազմականօգնությունը,նաևկցուցաբերենօժանդակությունիրենցտրամադրությանտակգտնվողմիջոցներով`հավաքականպաշտպանությանիրավունքիիրագործմանկարգինհամապատասխան`համաձայնՄԱԿ-իկանոնադրության 51-րդհոդվածի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում