Պաշտոնական

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մոնղոլիայի նորանշանակ դեսպանը

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մոնղոլիայի նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մոնղոլիայի նորանշանակ դեսպան Դուլամսուրեն Դավաան (նստավայրը՝ Մոսկվա): «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում:

Նախագահ Սարգսյանն ու դեսպանն անդրադարձել են հայ-մոնղոլական հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Հաշվի առնելով, որ երկու երկրները համագործակցության լավ ավանդույթներ են ունեցել մասնավորապես կրթության, գիտության ոլորտներում, երկուստեք կարևորվել է փոխգործակցության խորացումն այդ, ինչպես նաև՝ առավել հեռանկարային տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Դեսպան Դուլամսուրեն Դավաան նշել է, որ Մոնղոլիան հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ և ընդգծել, որ պատրաստ է իր գործունեությամբ նպաստել երկու երկրների միջև կապերի խորացմանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում