Ռուստամ Բադասյանը ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է համագործակցությանն ուղղված հարցերի լայն շրջանակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորին և Հայաստանում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարտինա Շմիդտին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը մասնակցել են նաև Եվրոպայիխորհրդում ՀՀմշտականներկայացուցիչ ՊարույրՀովհաննիսյանը, արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, այլք։

Ողջունելով հյուրերին և շնորհավորելով Մարտինա Շմիդտին նշանակման կապակցությամբ՝ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ ավանդաբար Արդարադատության նախարարություն - ԵԽ երևանյան գրասենյակ համագործակցությունը եղել է գերազանց, իսկ փոխգործակցության լավագույն օրինակներից է համարել նաև Հայաստան - ԵԽ «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) հետ գործընկերությունը։

Վերենա Թեյլորը շնորհակալություն է հայտնել Ռուստամ Բադասյանին հանդիպման համար և, գնահատականի հետ համակարծիք լինելով, նշել, որ Արդարադատության նախարարություն - ԵԽ երևանյան գրասենյակ համագործակցությունը սերտ է, կառուցողական ու բաց։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ անդրադարձել դատաիրավական բարեփոխումների կենսագործման, Պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով փոխգործակցության զարգացմանը։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան