Էրիկ Կարապետյանը հայերեն թարգմանությամբ է ներկայացրել Շառլ Ազնավուրի հայտնի երգերից մեկը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյանն ընդառաջ երգիչ Էրիկ Կարապետյանը հայերեն թարգմանությամբ է մատուցել հեղինակի «Մնա» (Reste) սիրված ստեղծագործությունը: Երգը ֆրանսերենից թարգմանել է Սամվել Դավթյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հոլովակը, որի ռեժիսորը Սերգեյ Դավթյանն է, արդեն համացանցում է:

Էրիկ Կարապետյանը ծնվել է 1988 թվականի հունիսի 5-ին Թբիլիսիում։ Ավարտել է Թբիլիսիի Ցաբաձեի անվան թիվ 79 միջնակարգ դպրոցը և երաժշտական դպրոցի ջութակի դասարանը։ 2006 թվականից տեղափոխվել է Երևան։ 2006-2011 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում՝ ավարտելով նաև մագիստրատուրան։ 2006-2010 թվականներին աշխատել է պրոդյուսեր Զարուհի Պետրոսյանի հետ։ 2006-ին «Ընծա» համահայկական երաժշտական մրցույթ-փառատոնի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակի։ 2007-ին «Դիսքավրի» միջազգային երաժշտական մրցույթում դարձել է հաղթող։ 2011 թվականին ներկայացրել է Հայաստանը Յուրմալայի «Նոր ալիք» միջազգայն երաժշտական մրցույթ-փառատոնում և արժանացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։ 2012-ին Հայաստանի Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին։ Հայտնի են Էրիկի «Քանի կամ», «Իմ ու քո», «Իմ աշխարհ եկ», «Անիրական», «Սիրո զանգեր» և մի շարք այ երգեր:

Հայերեն

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի