Պաշտոնական

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանն անդրադարձ է եղել կրթության և գիտության ոլորտների զարգացման հեռանկարներին: Բերտրան Վենարը նախագահ Սարգսյանին է ներկայացրել Հայաստանում ֆրանսիական համալսարանի կողմից ինչպես կրթական, այնպես էլ գիտահետազոտական ուղղություններով իրականացվող աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: Մասնավորապես նշվել է, որ համալսարանն ապագայում նախատեսում է ընդլայնել հատկապես տեխնոլոգիական կրթությանն ուղղված ծրագրերը:

Նախագահ Սարգսյանն ու Բերտրան Վենարն ընդգծել են ժամանակակից պահանջներին համապատասխանող կրթական ծրագրերի իրականացման կարևորությունը, մտքեր են փոխանակել նաև Հայաստանում գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված՝ ATOM նախագահական նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորությունների շուրջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում