Մենք բոլորս հայեր ենք. ԵԽ պատգամավորը կոչ է անում ստիպել Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը ԵԽ բարձր ամբիոնից կոչ արեց կանգնել հայ ժողովրդի կողքին և ստիպել Ադրբեջանին՝ վերադարձնել հայ ռազմագերիներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նման կոչով դիմեց ԵԽ լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը:

ԵԽ պատգամավորը նախ հիշեցրեց, որ երբ Ալիևը պատերազմ սկսեց ԼՂ-ի դեմ՝ իր անօդաչու թռչող սարքերով, սպանեց հայերին, այդ թվում՝ քաղաքացիական բնակչությանը, և երբ Ադրբեջանն ու Թուրքիան «տոնում էին իրենց հանցագործությունը», Եվրոպան պարզապես կանգնել և նայում էր: «Այսօր, շատ ամիսներ անց էլ շատ հայեր դեռ գերի են Ալիևի ձեռքում: Ադրբեջանը հրաժարվում է նրանց վերադարձնել իրենց ընտանիքներին»,-նշեց Ֆուրլասը:

Այնուհետև պատգամավորը կոչով դիմեց. «Եկեք չպասենք, եկեք չսպասենք, որ Ալիևը վերադարձնի գերիներին, նա դա չի անի, պետք է ստիպենք նրան: Ես ձեզ կոչ եմ անում փրկել Եվրոպայի արժանապատվությունը, ես կոչ եմ անում ձեզ կանգնել հայ ժողովրդի կողքին և կոչ անել, որ հայերը վերադառնան իրենց ընտանիքներ: Մենք բոլորս հայեր ենք»,-եզրափակեց նա:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի և վարձկանների աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ: 2020-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրել են հայտարարություն, որով պատերազմը դադարեցվել է: Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ հավատարիմ լինելով գերիների և պահվող այլ անձանց փոխանակման «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքին՝ Ադրբեջանին վերադարձրել է բոլոր ռազմագերիներին և պահվող այլ անձանց: Սակայն, Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը՝ գերիների վերադարձը: Կան փաստական ապացույցներ՝ հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգումների մասին. հաստատվել է գերիների սպանության 19 դեպք:

Հայերեն العربية English Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա