Քաղաքականություն

Մենք բոլորս հայեր ենք. ԵԽ պատգամավորը կոչ է անում ստիպել Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին

2 րոպեի ընթերցում

Մենք բոլորս հայեր ենք. ԵԽ պատգամավորը կոչ է անում ստիպել Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը ԵԽ բարձր ամբիոնից կոչ արեց կանգնել հայ ժողովրդի կողքին և ստիպել Ադրբեջանին՝ վերադարձնել հայ ռազմագերիներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նման կոչով դիմեց ԵԽ լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը:

ԵԽ պատգամավորը նախ հիշեցրեց, որ երբ Ալիևը պատերազմ սկսեց ԼՂ-ի դեմ՝ իր անօդաչու թռչող սարքերով, սպանեց հայերին, այդ թվում՝ քաղաքացիական բնակչությանը, և երբ Ադրբեջանն ու Թուրքիան «տոնում էին իրենց հանցագործությունը», Եվրոպան պարզապես կանգնել և նայում էր: «Այսօր, շատ ամիսներ անց էլ շատ հայեր դեռ գերի են Ալիևի ձեռքում: Ադրբեջանը հրաժարվում է նրանց վերադարձնել իրենց ընտանիքներին»,-նշեց Ֆուրլասը:

Այնուհետև պատգամավորը կոչով դիմեց. «Եկեք չպասենք, եկեք չսպասենք, որ Ալիևը վերադարձնի գերիներին, նա դա չի անի, պետք է ստիպենք նրան: Ես ձեզ կոչ եմ անում փրկել Եվրոպայի արժանապատվությունը, ես կոչ եմ անում ձեզ կանգնել հայ ժողովրդի կողքին և կոչ անել, որ հայերը վերադառնան իրենց ընտանիքներ: Մենք բոլորս հայեր ենք»,-եզրափակեց նա:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի և վարձկանների աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ: 2020-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրել են հայտարարություն, որով պատերազմը դադարեցվել է: Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ հավատարիմ լինելով գերիների և պահվող այլ անձանց փոխանակման «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքին՝ Ադրբեջանին վերադարձրել է բոլոր ռազմագերիներին և պահվող այլ անձանց: Սակայն, Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը՝ գերիների վերադարձը: Կան փաստական ապացույցներ՝ հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգումների մասին. հաստատվել է գերիների սպանության 19 դեպք:

Սամանթա Փաուերը ժամանեց Երևան

Քաղաքականություն

Սամանթա Փաուերը ժամանեց Երևան

ՀՀ ԱԳ փոխնախարարը Նիդերլանդների Խորհրդարանի պատվիրակության հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների և ՀՀ-ԵՄ գործընկերության հարցեր

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը Նիդերլանդների Խորհրդարանի պատվիրակության հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների և ՀՀ-ԵՄ գործընկերության հարցեր

Հայաստան կայցելի Սամանթա Փաուերը՝ հաստատելու ՀՀ-ԱՄՆ խորացող գործընկերությունը

Քաղաքականություն

Հայաստան կայցելի Սամանթա Փաուերը՝ հաստատելու ՀՀ-ԱՄՆ խորացող գործընկերությունը

ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն

ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

Քաղաքականություն

ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Քաղաքականություն

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

ԵՄ-ում քննադատել են Օրբանի մասնակցությունը Շուշիում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին

Քաղաքականություն

ԵՄ-ում քննադատել են Օրբանի մասնակցությունը Շուշիում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին

Իսրայելում բողոքի ցույցեր են սկսվել արտահերթ ընտրությունների պահանջով

Քաղաքականություն

Իսրայելում բողոքի ցույցեր են սկսվել արտահերթ ընտրությունների պահանջով

Պետդեպում համարում են, որ Իրանի նախագահական ընտրությունների արդյունքները չեն ազդի Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի մոտեցմանը

Քաղաքականություն

Պետդեպում համարում են, որ Իրանի նախագահական ընտրությունների արդյունքները չեն ազդի Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի մոտեցմանը

Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների երկրորդ փուլը

Քաղաքականություն

Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների երկրորդ փուլը

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան սահմանի Կիրանցի հատված

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան սահմանի Կիրանցի հատված

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում