Կառավարությունը հաստատեց առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառումների ծրագիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառումների ծրագիրը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ նախագծի հիմնավորման, դրանով առաջարկվում է պայմաններ ստեղծել բնակչության առողջության պահպանման և ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ), հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցման համար` կրճատելով ՈՎՀ–ի զարգացման հիմնական ռիսկի գործոնների տարածվածությունը, ինչպես նաև առողջ ապրելակերպի ներդրման նուղղված փոխկապակցված և համալիր միջոցառումների իրականացումը:

Ներկայումս ապրելակերպն ու վարքագիծը պայմանավորում են հիվանդությունների գլոբալ բեռի ավելի քան 25%-ը:

«Համաձայն 2017թ. տվյալների` ՀՀ բնակչության շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռը կազմել է մոտ 80%: Ընդ որում, մահացության բուրգում արյան շրջանառության համակարգի հիվանդությունները զբաղեցնում են առաջին տեղը` 55.6%, որոնց հաջորդում են չարորակ նորագոյացությունները` 20.4%, շաքարային դիաբետը` 3%, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունները (բրոնխիտ, ասթմա, քրոնիկական այլ թոքային և բրոնխոէկտատիկ հիվանդություններ)` 2.4%: Ընդհանուր մահերի կառուցվածքում առավել տարածված ՈՎՀ-ով պայմանավորված վաղաժամ մահացությունը Հայաստանի Հանրապետությունում կազմում է 18.6%:

Միջոցառման իրականացման դեպքում ակնկալվում է առողջության համար հիմնական վարքագծային ռիսկերի ենթարկվող անձանց թվաքանակի նվազում ու առողջ ապրելակերպ վարող անձանց թվաքանակի բարձրացում, ռիսկերին ենթարկվող անձանց թվի նվազում` առողջ սննդի օգտագործման, ֆիզիկական ակտիվության, ծխախոտի օգտագործման և ալկոհոլի չարաշահումների վնասակարության վերաբերյալ իրազեկության բարձրացման շնորհիվ, առողջ ապրելակերպի և վարքագծի վերաբերյալ բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում»,- ասված է հիմնավորման մեջ:

Հայերեն

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Աշխարհի առաջնությունից ակնկալիքներն ավելին էին. հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն ամփոփել է արդյունքները

Վենսը Ռեզայիին ուղղված նամակում կոչ է արել որոշել միջուկային խնդրի շուրջ իրանցի բանակցողներին. WP

Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում

IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը

Նազելի Բաղդասարյանը ԱԺ-ում ծեծկռտուքի մասնակիցներին կոչ է արել ներողություն խնդրել կին գործընկերներից

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Գերմանիայի նախագահին