Բանկերում հաճախորդների թվի նվազմանը զուգահեռ աճել է հաշիվների թվաքանակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանյան բանկերում 2021 թվականի հունվարին հաճախորդների թիվը 2020 թվականի դեկտեմբերի համեմատ նվազել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:

«2021 թվականի հունվարին բանկերի հաճախորդների թիվը 2020 թվականի դեկտեմբերի համեմատ նվազել է ՝ֆիզիկական անձանց մասով 0,7 տոկոսով, իսկ իրավաբանական անձանց մասով՝ 0,2 տոկոսով: 2021 թվականի հունվարին հաճախորդների հաշիվները 2020 թվականի դեկտեմբերի համեմատ ավելացել են 9 552-ով կամ 0,2 տոկոսով: Ֆիզիկական անձանց հաշիվներն ավելացել են 10 877-ով կամ 0,2 տոկոսով, իսկ իրավաբանական անձանց հաշիվները նվազել են 1 325-ով կամ 0,6 տոկոսով: Այստեղ որոշակի միտում եմ նկատում, որ հաճախորդները փորձել են իրենց հաշիվները կոնսոլիդացնել, այսինքն` մեկ բանկում փակել են, մյուսում կոնսոլիդացրել իրենց միջոցները: Կարծում եմ, հենց դա է պատճառը, որ հաճախորդների թվի նվազմանը զուգահեռ աճել է հաշիվների թվաքանակը»,- նշեց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ բոլոր բանկերում հաճախորդների ընդհանուր թիվը կազմել է 3 մլն 200 հազարից ավելի: ՀԲՄ-ի գործադիր տնօրենը շեշտեց, որ բնակչության թվի համեմատ սա մեծ թիվ է, սակայն դեպքեր են լինում, որ մեկ անձը տարբեր բանկերում է հաշիվներ ունենում: Սարգսյանն ընդգծեց, որ հաճախորդները բոլորը միասին ունեն 6 մլն 275 հազար հաշիվ և հավելեց, որ համեմատած հաճախորդների թվի նվազման՝ հաշիվների թվի մեծ աճ է գրանցվել:

Հայերեն

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Աշխարհի առաջնությունից ակնկալիքներն ավելին էին. հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն ամփոփել է արդյունքները

Վենսը Ռեզայիին ուղղված նամակում կոչ է արել որոշել միջուկային խնդրի շուրջ իրանցի բանակցողներին. WP

Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում

IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը

Նազելի Բաղդասարյանը ԱԺ-ում ծեծկռտուքի մասնակիցներին կոչ է արել ներողություն խնդրել կին գործընկերներից

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Գերմանիայի նախագահին