Ներարգանդային սերմնավորում հնարավոր կլինի իրականացնել նաև մարզային ԲԿ-ներում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի փոփոխությունների նախագծին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ վերջին 3 տասնամյակների ընթացքում արձանագրվել է ծնելիության և ժողովրդագրական ցուցանիշների վատթարացում:

Մասնավորապես, պտղաբերության ցածր (1.6) մակարդակը չի ապահովում անգամ պարզ վերարտադրություն, որի համար անհրաժեշտ է 2,1 գործակից: Արդյունքում շարունակաբար նվազել է ծնելիության գործակիցը (1990 թ.՝ 22.5‰, 2000 թ.՝ 10.6‰, 2010 թ.՝ 14.7‰, 2019 թ.՝ 12.2‰)՝ կրճատվելով 1.8 անգամ:

Որպես հետևանք, կենդանածինների թիվը 1990 թ. համեմատ կրճատվել է 2.2 անգամ (2020 թ.` 36 448 կենդանի ծնունդ՝ 1990 թ. 79 882-ի դիմաց), իսկ բնական աճի ցուցանիշը` 4,9 անգամ (2019 թ. այն կազմել է՝ 3.4‰՝ 1990թ. 16.3‰-ի դիմաց): 2020թ.` կապված Արցախյան երկրորդ պատերազմի և կորոնավիրուսային համավարակի հետ, բնական աճի ցուցանիշը նվազել է մինչև կրիտիկական ցուցանիշ, կազմելով ընդամենը 0,4:

Եթե դրան ավելացնենք երկրում արձանագրված անպտղության գրեթե ճգնաժամային մակարդակը (14,9), ապա հասկանալի է դառնում անհապաղ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:

Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ իրենք ստացել են բազմաթիվ խնդրանքներ, որ մարդիկ, որոնք ուզում են երեխա ունենալ, անհարկի իրավունքի սահմանափակումների պատճառով զրկված են երեխա ունենալու բերկրանքից:

«Այս փոփոխությունների արդյունքում մենք տարանջատել ենք օժանդակ տեխնոլոգիաների մեջ ներառված ծառայությունների խմբերը: Այսուհետև նաև մարզային ԲԿ-ները որոշակի ծառայություններ մատուցելու հնարավորություն կունենան: Նախկինում դա ամբողջական համալիր ծառայություն էր դիտարկվում և լիցենզավորման, սարք-սարքավորումների, մասնագետների բավական բարձր պահանջներ էին դրված: Այնինչ այդ ծառայությունների խմբում կան որոշակի ուղղություններ, որոնց դեպքում այդ բարդ պահանջնեևրի կարիքը չկա:

Բացի դրանից, մենք սահմանել ենք բոլոր շահառուների, դոնորների, փոխնակ մայրերի եւ ծառայությունների պարտադիր էլեկտրոնային միասնական համակարգի ձեւավորման պահանջ: Սա թույլ կտա հսկել, որ մեկ դոնորը հնարավորություն չունենա սահմանված քանակից ավել դոնորություն անել տարբեր ԲԿ-ներում»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ իրենք ներդրել են նաև սաղմի դոնորության հնարավորությունը: «Նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս մի քանի սաղմեր ստանալ, եւ մարդիկ առաջին 1-2 անգամը հաջող ստանալուց հետո երեխաներ ունենում են, բայց ունենում ենք սաղմիկների ռեգիստր, որն անընդունելի է թափոնացնելը, եթե անպտուղ զույգեր կան, որոնք ուզում են դա ընդունել այդ նվիրատվությունը եւ երեխա ունենալ:

Հանել ենք արգելափակումները կանանց համար, որոնք ցանկություն ունեն երեխա ունենալու, որպեսզի նրանք եւս կարողանան օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից»,- ասաց նա՝ ավելացնելով, որ անգամ կորոնավիրուսի պայմաններում, երբ շատ բժշկական ծառայություններ հետաձգված էին, արդեն 80 բալիկ է ծնվել այս ծրագրի շնորհիվ:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում