Օրենքով թույլատրվելու է նույն սեռի 3 երեխա ունեցող զույգերին պլանավորել 4-րդի սեռը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ժողովրդագրական ցուցանիշները բարելավելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը փոփոխություններ է առաջարկում «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանը նշեց, որ գործող օրենքով կան մի շարք սահմանափակումներ, որոնք խոչընդոտում են անպտղությամբ տառապող բազմաթիվ զույգերին հասնել երեխա ունենալու իրենց երազանքին:

«Օրենքի փոփոխությամբ վերացվում են որոշակի սահմանափակումներ: Մասնավորապես, գործող օրենքով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներին դիմող զույգերից մեկը պետք է լինի երեխայի կենսաբանական ծնողը: Նոր փոփոխությամբ այս սահմանափակումը վերացվում է, որովհետև կան ընտանիքներ, որոնք չունեն առողջ սեռաբջիջներ: Օրենքի փոփոխությամբ, եթե կինն ունի առողջ արգանդ, ապա կարող է դիմել դոնորական սերմի և դոնորական ձվաբջջի միջոցով հղիանալու ծառայությունից օգտվելու համար»,- ասաց Նունե Փաշայանը:

Հաջորդ փոփոխության համաձայն, օրենքով նախատեսվում է թույլատրել նույն սեռի 3 երեխա ունեցող զույգերին, օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության դիմելիս, պլանավորել 4-րդ երեխայի սեռը՝ լինի աղջիկ, թե տղա: Սա, ըստ Նունե Փաշայանի, ուղղված է ընտանիքի բալանսավորմանը:

Նունե Փաշայանի խոսքով, մեկ այլ կարևոր փոփոխություն է առաջարկվում: Երբեմն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներին դիմող ընտանիքների մոտ ստացվում են ավելի շատ սաղմեր, քան նրանց անհրաժեշտ է: Դրանք կամ պահպանվում են տարիներ շարունակ կամ թափոնացվում են: Օրենքով նախատեսվում է այս ընտանիքներին հնարավորություն տալ նվիրաբերել սաղմերն այն զույգերին, որոնք դրանց կարիքն ունեն

«Առաջարկվող փոփոխությամբ, սահմանափակվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներին դիմող կանանց տարիքը: Գործող օրենքում այս մասով որևէ սահմանափակում չկա, այսինքն՝ ցանկացած տարիքի կին կարող էր դիմել այդ ծառայություններից օգտվելու համար: Մենք հիմա առաջարկում ենք տարիքային սահմանափակում դնել՝ սահմանելով մինչև 53 տարեկանը: Մենք դիմել ենք այդ քայլին՝ ելնելով կնոջ առողջությանը սպառնացող վտանգներից»,-ասաց Նունե Փաշայանը:

«Fertility center» պտղաբերության կենտրոնի հիմնադիր տնօրեն, Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը, կարևորելով այս փոփոխությունները, նշեց, որ վաղուց էին սպասում դրանց:

«Իսկապես նման փոփոխությունների կարիքը կա: Երբ գալիս է զույգը, և թե կինը, թե տղամարդն ունենում են խնդիրներ ու նրանք ի վիճակի չեն երեխա ունենալու, մենք հնարավորություն չունենք իրենց օգնելու: Անհեթեթ իրավիճակ էր ստեղծվում, երբ մենք այլ զույգերից ունենք պատրաստի սաղմիկներ, սակայն օրենքը թույլ չի տալիս այն տալ անպտուղ զույգերին»,- ասաց Էդուարդ Համբարձումյանը: Նա ընդգծեց, որ այս օրենքների փաթեթն ուղղված է նրան, որ հասարակության մեջ ավելի շատ երեխաներ ծնվեն: Նրա խոսքով՝ ամեն ինչ պետք է անել, որ պտղաբերության ինդեքսը Հայաստանում աճի: Այսօր պտղաբերության ցուցանիշը 1.6 է, ինչը շատ քիչ է: Այն առնվազն երկուսից ավելին պետք է լինի: Միայնակ կանանց նույնպես հնարավորություն է տրվում դիմել այս ծառայությունների համար: Եթե կինը չունի զուգընկեր, սակայն առողջական խնդիրների պատճառով չի կարող կենսաբանական ծնող դառնալ, ապա օրենքը հնարավորություն է տալիս հասանելի դարձնել այլ զույգերի կողմից նվիրաբերված սաղմիկները: Ըստ Էդուարդ Համբարձումյանի՝ իրենց փորձը ցույց է տալիս, որ նման փոփոխությունների պահանջարկը շատ է:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում