Պաշտոնական

Մեծ հաղթանակը հավերժ կմնա մեր երկրների հերոսական պատմության մեջ․ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Լուկաշենկոն

1 րոպեի ընթերցում

Մեծ հաղթանակը հավերժ կմնա մեր երկրների հերոսական պատմության մեջ․ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Լուկաշենկոն

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,Բելառուսի նախագահի ուղերձում մասնավորապես նշվում է․

«Մեզնից յուրաքանչյուրի համար այս սուրբ օրն անքակտելիորեն կապված է ընդհանուր պատմությամբ միավորված Բելառուսի և Հայաստանի ժողովուրդների մեծ սխրանքով:

Անցնում են տասնամյակներ, փոխվում են սերունդներ, բայց Մեծ հաղթանակը, որպես զինվորական խիզախության, քաջության և փառքի խորհրդանիշ, հավերժ կմնա մեր երկրների հերոսական պատմության մեջ:

Անցյալի հանդեպ սրբազան հիշողությունը, որպես հարգանքի տուրք մեր նախնիների հերոսությանը, ամուր հիմք է համագործակցության ամրապնդման համար, որը մեզ հնարավորություն է տալիս կայուն զարգանալ և համատեղ դիմակայել ժամանակակից աշխարհի մարտահրավերներին ու սպառնալիքներին»:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում