Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,ուղերձում ասվում է․

«Հարգելի Արմեն Վարդանի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ։

Նշելով այս տոնը՝ մեր մեծարանքի տուրքն ենք մատուցում մեր պապերին ու հայրերին, որոնք հսկայական զոհերի ու զրկանքների գնով ջախջախեցին նացիստական ագրեսորներին։

Համոզված եմ, որ պատերազմի տարիներին կոփված փոխօգնությունն ու բարեկամական կապերը հետագայում ևս հուսալի հիմք կծառայեն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման համար։

Խնդրում եմ քաջառողջության ու բարօրության մաղթանքներս փոխանցել հայկական հողում ապրող բոլոր վետերաններին»։

Հայերեն العربية English Русский

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է