Հասարակական

Ռուստամ Բադասյանը շնորհավորել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի առթիվ

1 րոպեի ընթերցում

Ռուստամ Բադասյանը շնորհավորել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի առիթով: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ արդարադատության նախարարի ուղերձը.

«Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության սիրելի՛ աշխատակիցներ:

Շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն ու արդյունավետ ծառայություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության ժողովրդի։

Ձեզնից յուրաքանչյուրից քաղաքացու սպասումներն արդարացիորեն մեծ են, քանի որ Դուք եք վերջնափուլում ապահովում իրենց իրավունքների պաշտպանությունը։

Վստահ եմ, որ համակարգում սկսված բարեփոխումները կարդարացնեն այդ սպասելիքները՝ շնորհիվ այդ գործընթացում Ձեր անմիջական մասնակցության ու ներդրման։

Կրկին շնորհավորելով Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ առողջություն և բարեկեցություն»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում