Պաշտոնական

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լեհաստանի նախագահին Սահմանադրության օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լեհաստանի նախագահին Սահմանադրության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կարևորելով Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացումն ու խորացումը՝ Հայաստանի նախագահը համոզմունք է հայտնել, որ առավել սերտ փոխգործակցությամբ կհաջողվի հայ-լեհական հարաբերությունները բարձրացնել որակական նոր մակարդակի՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Նախագահ Արմեն Սարգսյանն Անջեյ Դուդային մաղթել է քաջառողջություն, իսկ Լեհաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում