Հասարակական

Պատմության հետագծով  

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1789 թ. ապրիլի 30-ին Ջորջ Վաշինգտոնն ընտրվում է ԱՄՆ 1-ին նախագահ:

-1803 թ. ապրիլի 30-ին ԱՄՆ-ը Ֆրանսիայից 15 մլն դոլարով գնում է Լուիզիանան:

-1777 թ. ապրիլի 30-ին ծնվել է Կառլ Գաուսը՝ գերմանացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, ով նշանակալի ներդրում ունեցավ մաթեմատիկայի եւ այլ գիտությունների բազմաթիվ ոլորտներում։ Համարվում է բոլոր ժամանակների մեծագույն մաթեմատիկոսներից մեկը՝ «Մաթեմատիկայի թագավորը»։

-1941 թ. ապրիլի 30-ին մահացել է Փանոս Թերլեմեզյանը՝ հայ նկարիչ եւ հասարակական գործիչ, Վանի հերոսամարտի հրամանատարներից մեկը (ծնվ.՝ 1865 թ.)։

-1945 թ. ապրիլի 30-ին մահացել է Ադոլֆ Հիտլերը՝ գերմանացի քաղաքական գործիչ, բռնապետ, ֆաշիզմի հետեւորդ (ծնվ.՝ 1889 թ.)։

-1975 թ. ապրիլի 30-ին նախկին Սայգոն, ներկայիս Հոշիմին քաղաքի գրավումից հետո ավարտվեց Վիետնամի պատերազմը։

-1991 թ. ապրիլի 30-ին ԽՍՀՄ զինված ուժերը եւ ադրբեջանական ՕՄՕՆ-ը սկսեցին «Օղակ» գործողությունը։

-1993 թ. ապրիլի 30-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց 822 բանաձեւը, որը վերաբերում էր ԼՂ հակամարտությանը։

Հիշարժան փաստեր

-Սպիտակ եւ շագանակագույն ձվերի միջեւ տարբերություն չկա: Կեղեւի գույնը գենետիկ առանձնահատկություն է, այն չի ազդում սննդային արժեքի, համի կամ թարմության վրա:

- Ձվերը կարող են պահվել սառնարանում մինչեւ 15 օր: «LieBHERR»-ից «BioFresh»-ի թարմության գոտում դրանք կարող են պահվել շատ ավելի երկար` 45 օր:

-Հավի ձուն ունի կենսաբանական մեծ արժեք: Այն պարունակում է մոտ 6 գրամ սպիտակուց եւ բոլոր 20 ամինաթթուները, որոնք հեշտությամբ ներծծվում են մարմնի կողմից:

-Գիտե՞ք, արդյոք, որ կան մարդիկ, ովքեր սիրում են ուտել ձուն հում վիճակում։ Նրանց խոսքով՝ հում ձվի օգտագործումն ունի շատ առավելություններ, որոնք էլ փոխանցվում են օրգանիզմին։

-Ձվի մեջ հայտնաբերված 2 հակաօքսիդանտները՝ լյուտեինը եւ զեակսանտինը, պաշտպանում են աչքերը ծերանալուց եւ պահպանում են լավ տեսողությունը։ Ինչպես ցանկացած այլ հակաօքսիդանտի դեպքում, բարձր ջերմաստիճանը ոչնչացնում է ինչպես լյուտեինը, այնպես էլ զեակսանտինը։

-Բարձր ջերմաստիճանն օգնում է սպանել մանրէները, եւ հենց այդ պատճառով էլ ձուն եփելով՝ մենք որոշ չափով ապահովագրում ենք մեզ բակտերիաներից։ Հենց այդ պատճառով էլ շատերը ձուն չեն օգտագործում հում վիճակում։

Մ. Ա.

Հայերեն

Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն

Երևանում անցկացվեց ամենամյա ջահերով երթը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Զելենսկին Ղրիմը Ռուսաստանին հանձնելուց հրաժարվելու մասին հայտարարություններով վնասում է խաղաղ բանակցություններին. Թրամփ

Ստամբուլում երկրաշարժից փլուզվել է լքված շենք, կան տուժածներ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

ՀՀ ԱԺ-ում անցկացվել է հանրային աղմուկին վերաբերելի հարաբերությունների կարգավորման հարցով քննարկում

Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տալ ցանկացողները ժամերով սպասում են տաճար մտնելու հնարավորությանը

«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

Սուրեն Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր