Հասարակական

Լիբանանի նախագահն Արամ Ա-ի հետ հեռախոսազրույցում զորակցություն է հայտնել հայ ժողովրդին

1 րոպեի ընթերցում

Լիբանանի նախագահն Արամ Ա-ի հետ հեռախոսազրույցում զորակցություն է հայտնել հայ ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի նախագահ Միշել Աունն ապրիլի 24-ին Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված պատարագից հետո հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Անթիլիասի կաթողիկոսարանի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ Լիբանանի նախագահը զորակցություն է հայտնել հայ ժողովրդին՝ հիշեցնելով, որ Լիբանանի ժոքղովուրդը ևս օսմանյան թուրքերի կողմից ենթարկվել է ջարդի:

Արամ Առաջինի հետ հեռախոսազրույց է ունեցել և նրան զորակցություն հայտնել նաև մարոնիթ եկեղեցու առաջնորդ Րաաի Պատրիարքը

Առաջիկա օրերին Անթիլիասի Մայրավանք կայցելեն Լիբանանի գլխավոր կուսակցությունների պատվիրակություններ՝ Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հայ ժողովրդին զորակցություն հայտնելու համար:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում