Հասարակական

Ծառուկյանն անդրադարձավ Ջո Բայդենի կողմից «ցեղասպանություն» բառն արտասանելու hնարավորությանը

1 րոպեի ընթերցում

Ծառուկյանն անդրադարձավ Ջո Բայդենի կողմից «ցեղասպանություն» բառն արտասանելու hնարավորությանը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի hամոզմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից «ցեղասպանություն» եզրույթն արտասանելը Հայաստանին ևս մեկ լծակ կտա արդարությունը վերականգնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ծառուկյանն ասաց Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության զորհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո:

«Կարծում եմ, որ Բայդենի կողմից «ցեղասպանություն» բառն արտասանելը Հայաստանին ևս մեկ լծակ կտա օգտագործելու Թուրքիայի դեմ՝ արդարությունը վերականգնելու համար: Ավելի մանրամասն կխոսենք, երբ դա տեղի ունենա»,- նշեց Ծառուկյանը:

ԶԼՄ-ները հայտնում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ 1915թ. Մեծ Եղեռնի ուղերձում 20-րդ դարասկզբի իրադարձություններն անվանելու է Ցեղասպանություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում