Անցել է 106 տարի, և մենք հիշում ենք. Գարիկ Մարտիրոսյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարելիցին 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին հանրահայտ հումորիստ, հաղորդավար, Comedy Club-ի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանը «Ինստագրամի» իր պաշտոնական էջում հրապարակել է Հայոց ցեղասպանության խորհրդանիշ դարձած անմոռուկի լուսանկար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լուսանկարին կից Մարտիրոսյանը գրել է. «Անմոռուկ. սա խորհրդանշում է այն, որ մենք հիշում ենք և երբեք չենք մոռանա ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրը: Ցեղասպանություն, որը տեղի է ունեցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում: Միլիոնավոր մարդիկ ոչնչացվել են միայն այն պատճառով, որ հայ էին: Նրանք, ովքեր փրկվել են և նրանց սերունդներն այդ օրից ի վեր սփռվել են ամբողջ աշխարհով մեկ: Նրանք ապրում են Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Ուկրաինայում, Արգենտինայում և մի շարք այլ երկրներում, որոնք ընդունել են հայերին և նրանց համար երկրորդ տուն դարձել»:

Մարտիրոսյանն ընդգծել է, որ որտեղ էլ ապրենք, մենք երբեք չենք մոռանա: «Անցել է 106 տարի, բայց մենք հիշում ենք»,- եզրափակել է Գարիկ Մարտիրոսյանը:

View this post on Instagram

A post shared by Гарик Мартиросян (@martirosian_official)

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են մոտ երեք տասնյակ պետություն, միջազգային կազմակերպություններ:

Հայերեն

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի

Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին

Արմավիրի քրեական ոստիկանները կալանավորել են բնակարանային գողության փորձ կատարած երկու տղամարդու

ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը անօդաչու թռչող սարքերի և արհեստական բանականության միջոցով

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Անմեղ խաղից մինչև կիբեռբուլինգ․ ինչպես պաշտպանել երեխաներին առցանց վտանգներից

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, կա առնվազն 20 զոհ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Ուժի մեջ է մտել մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը