ԲԴԽ անդամները Ռուստամ Բադասյանի հետ քննարկել են արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհուրդը, Խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ, ընդունել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, նախարարի տեղակալին և խորհրդականին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Հանդիպման նպատակն է եղել քննարկել արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքը, երկրում հակակոռուպցիոն ռազմավարության գործընթացի ներկա վիճակին, դատաիրավական համակարգում առկա խնդիրներին և մարտահրավերներին, արդարադատությունն արդյունավետ դարձնելու ռազմավարական ուղենիշերին առնչվող հարցերը:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ կապված դատաիրավական բարեփոխումների, արդարադատության արդյունավետության, էլեկտրոնային արդարադատության համակարգերի ներդրման, արխիվների թվայնացման, դատավորների թեկնածուների ընտրության գործընթացի ընթացակարգերի, դատավորների գնահատման մեխանիզմների կատարելագործման, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների, դատարանների գերծանրաբեռնվածության, նյութատեխնիկական և շենքային պայմանների բարելավման, դատավորների թափուր տեղերը որակյալ կադրերով համալրելու խնդիրներին:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել նմանատիպ քննարկումները՝ օպերատիվ և արդյունավետ ձևով նախանշված խնդիրներին օրենսդրական և գործնական լուծումներ տալու նպատակով:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան