Հասարակական

ՔԿ-ն անդրադարձել է Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու մասին լուրին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 21-ին Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասացին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Երեկ Սյունիքի մարզում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել 258-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերով (Խուլիգանությունը) և 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բնություն գործադրելը): Բերման ենթարկված անձինք հենց այդ գործի շրջանակներում են այստեղ»,- նշեցին ՀՀ ՔԿ-ից:

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալվելու լուրերի վերաբերյալ ՔԿ-ից ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին լուրը:

Հայերեն

Ամփոփվել են Փարաքարի 6 ընտրատեղամասերում ՏԻՄ ընտրությունների արդյունքները

ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրել է Փարաքարում և Գյումրիում ընտրությունների հետ կապված ավելի քան 300 հրապարակում

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանեց Հայաստան

«Ինտեր»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Ուդինեզե»-ին. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

Ոստիկանությունը Գյումրիում և Փարաքարում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ հանցագործության մասին 6 հաղորդում է ուղարկել նախաքննական մարմին

Նախնական տվյալներով՝ Գյումրիում ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 42.66%-ը, Փարաքարում՝ 54.97%-ը

ՀՀ ՊՆ-ն հերքում է սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածների ուղղությամբ կրակելու մասին Ադրբեջանի ապատեղեկատվությունը

«Եվրադաշինքի» և «Մայր Հայաստանի» թեկնածուները խոսել են Գյումրիում ավագանու ընտրություններում սպասելիքներից

Գյումրիում ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություններ է մատուցում

Էդուարդ Սպերցյանը դարձել է գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ