Սպորտ

«Ինտեր»-ը հաղթեց «Վերոնա»-ին. Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը հաղթեց «Վերոնա»-ին. Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրում «Ինտեր»-ը տանն ընդունեց «Վերոնա»-ին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Միլանում կայացած խաղում «Ինտեր»-ին հաջողվեց առավելության հասնել նվազագույն հաշվով: «Ինտեր»-ի միակ ու հաղթական գոլը խփեց Ասլանիին` 9-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը: 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 69-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակում երկրորդն է և ունի 74 միավոր: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում