Աշխարհ

Պակիստանը փորձարկել է բալիստիկ հրթիռ

1 րոպեի ընթերցում

Պակիստանը փորձարկել է բալիստիկ հրթիռ

Պակիստանի զինված ուժերը մայիսի 3-ին՝ շաբաթ օրը, հաջողությամբ փորձարկել են 450 կմ հեռահարությամբ Abdali բալիստիկ հրթիռը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է երկրի Կառավարությունը։

Հատուկ հաղորդագրությունում նշվում է, որ հրթիռի արձակումն իրականացվել է զորքերի օպերատիվ պատրաստվածությունն ապահովելու և դրա հիմնական տեխնիկական չափանիշների, այդ թվում՝ կատարելագործված ուղղորդող համակարգի ստուգման և թռիչքային բարելավված բնութագրերի ստուգման նպատակով։

Abdali մարտավարական հրթիռները կարող են կրել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային մարտագլխիկներ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում