Մշակույթ

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Երևանում կհնչի Վերդիի «Ռեքվիեմը»

1 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Երևանում կհնչի Վերդիի «Ռեքվիեմը»

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Երևանում կներկայացնի Վերդիի «Ռեքվիեմը»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա ապրիլի 25-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Համերգի մենակատարներն են համաշխարհային ճանաչում ունեցող օպերային աստղերսոպրանո Ռուզան Մանթաշյանը,մեցցո-սոպրանո Օլեսյա Պետրովան,տենոր Լիպարիտ Ավետիսյանը ևբաս Եվգենի Ստավինսկին:

Համերգին մասնակցում է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝Հովհաննես Չեքիջյան): «Ռեքվիեմը» կհնչի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորԷդուարդ Թոփչյանիղեկավարությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում