Պաշտոնական

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեսակապով մասնակցել է ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նիստին

1 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեսակապով մասնակցել է ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նիստին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ապրիլի 19-ին տեսակապով մասնակցել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տնօրենների խորհրդի նիստին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, քննարկվել են ԱՆԻՖ-ի վերջին երկու տարիների գործունեության արդյունքները՝ սահմանելով ֆոնդի գործունեության նոր ուղղություններն ու ծրագրերը: Նիստի ընթացքում նաև հաստատվել են 2019-2020թթ. աուդիտի արդյունքները:

Նիստին միացել էին նաև տնօրենների խորհրդի անդամներից Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը և իտալացի բանկիր ու ֆինանսական ոլորտի ձեռնարկատեր Իսիդորո Լուչիոլլան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում