Լիբանանի նախագահը Երևան այցից առաջ ընդունել է նախարար Վարդինե Օհանյանին և ողջույնները փոխանցել ՀՀ ղեկավարությանը

2 րոպեի ընթերցում

ԲԵՅՐՈՒԹ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի նախագահ Միշել Աունը Հայաստան այցից առաջ ընդունել է Երիտասարդության եւ մարմնակրթության նախարար Վարդինե Օհանյանին: Ինչպես հայտնում է Լիբանանի նախագահի պաշտոնական էջը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, Աունն Օհանյանի միջոցով իր ողջույններն է փոխանցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Երևան կատարելիք այցելությանը նախարար Օհանյանը կներկայացնի Լիբանանի Հանրապետության նախագահին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումների շրջանակներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշվում է Լիբանանի նախագահի էջում։

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Հայ ժողովուրդը, երկրի բարձրաստիճան պաշտոնյաներն ու Հայաստան ժամանած հյուրերը ապրիլի 24-ին ավանդույթի համաձայն լինում են Ծիծեռնակաբերդի բարձունքում՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հիշատակի միջոցառումներ, պահանջատիրական երթեր են անցկացվում աշխարհի տարբեր երկրներում:

Լիբանանը Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած մոտ երեք տասնյակ պետություններից է. երկրի պատգամավորների պալատը որոշում է ընդունել 1997թ. ապրիլի 3-ին, ևս մեկ փաստաթուղթ օրենսդիր մարմինն ընդունել է 2000թ. մայիսի 11-ին:

Հայերեն العربية English Français Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին