Ռուստամ Բադասյանն ընդունել է Արցախի պետական մարմինների երկու տասնյակ աշխատակիցների

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախարարությունում հյուրընկալել է Արցախի Հանրապետության շուրջ տասը պետական մարմինների երկու տասնյակ աշխատակիցների: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նրանք Հայաստանում են՝ տեղում ծանոթանալու պետական կառավարման տարբեր ինստիտուտների աշխատանքին՝ գիտելիքներն ու ձեռք բերած փորձը Արցախում ներդնելու և ի նպաստ Արցախի հզորացման ծառայեցնելու համար։

Հանրային ծառայողների հարցերի գերակշիռ մասը վերաբերել են Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների առնչությամբ ձեռնարկվող միջազգային իրավական գործընթացներին և Հայաստան-Արցախ պետական մարմինների միջև համագործակցության խորացմանը։

Առաջին հարցի առնչությամբ նախարար Բադասյանը ներկայացրել է Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքները, այնուհետև անդրադարձել իր կողմից Արցախ կատարված աշխատանքային այցերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հայկական երկու պետությունների պետական մարմինների աշխատակիցների միջև կապերի ամրապնդմանն ու համատեղ ուժերով ոլորտային բարեփոխումների իրականացմանը։

Նշենք, որ Արցախի Հանրապետության հանրային ծառայողների այցը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն կազմակերպվել է Առաջնորդության դպրոցի նախաձեռնությամբ:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան