Մարգահովտում պղձի հանքի բացմանը դեմ արտահայտվող բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչները պղնձի հանքի բացման վերաբերյալ տեղեկություններ ստանալուց հետո բողոքի ակցիա են իրականացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանքի կենտրոնը գտնվում է Եղեգնուտ համայնքում: Հանքի հետ առնչվող 5 ազդակիր համայնքներ կան, որոնցից Մարգահովիտն ամենաքիչն է առնչվում, սակայն հանրային քննարկումն ապրիլի 16-ին տեղի է ունեցել հենց այնտեղ:

«Այդ հանքը պոչամբար չի ունենալու, քանի որ ՀՀ օրենսդրությամբ մինչև կես միլիոն տոննա հանքաքարի մշակումը չի կարող իրականացվել պոչամբարների միջոցով: Այստեղ լինելու են չոր պոչանքներ: Ֆաբրիկան էլ այստեղ չի տեղակայվելու, այս բնակավայրից դա հեռու է 20 կմ»,- նշեց քաղաքական գործիչ Վազգեն Խաչիկյանը, ով հանրային քննարկման էր եկել որպես հանքի ներկայացուցիչ:

Նրա խոսքով՝ այդ հատվածում երկրաբանահետախուզական աշխատանքներ պետք է կատարվեն, և հնարավոր է, որ ոչ մի պաշար էլ չլինի:

Բողոքի ակցիա իրականացնողներից մեկը դիմելով Խաչիկյանին՝ հարց ուղղեց, թե ո՞վ է լինելու հանքի իրական սեփականատերը, ինչի պատասխանը եղավ այն, որ գլխավոր բաժնետերը Չեխիայի քաղաքացի, ազգությամբ չեխ Դավիթ Մարաշեկն է:

Խաչիկյանը նաև նշեց, որ շահագործման դեպքում հանքանյութը դուրս է բերվելու և տեղափոխվելու Արարատի մարզ՝ ոսկու կորզման ֆաբրիկա:

Բնակիչներն էլ վստահեցնում են, որ իրենց ոչ ոք տեղյակ չի պահել որոշման մասին, նրանք հանքի շահագործման ծրագրերին տեղեկացել են շրջանառվող լուրերից:

«Ես այս ամենին ընդդիմանում եմ, քանի որ բժիշկ եմ և ցանկանում եմ, որպեսզի իմ երեխաներն ու թոռներն առողջ ապրեն: Գուցե լավ են համոզում, բայց մենք թույլ չենք տա Մարգահովտում հանք բացել»,- նշեց բնակիչներից մեկը:

Բնակիչները Մարգահովիտի հանրային քննարկումը բոյկոտել և տապալել են:

Հանրային քննարկումներ են սպասվում նաև մյուս համայնքներում՝ Դեբեդում, Եղեգնուտում, Վահագնիում, Վահագնաձորում, սակայն բնակիչները վստահ են, որ մյուս համայնքներում ևս նույն արձագանքն է լինելու:

Հայերեն

Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը հայտարարագրման գործընթացը լրացուցիչ ֆինանսական բեռ է համարում քաղաքացիների համար

Քաղաքացիների անհանգստությունը կվերանա, երբ նրանք սկսեն եկամուտների հայտարարագիր ներկայացնել. ՀՀ ֆինանսների նախարարության վարչության պետ

Գեղարքունիքում ընթանում է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը

Միրզոյանի՝ ՌԴ այցի ընթացքում բոլոր հարցերը քննարկվել են կառուցողական մթնոլորտում․ ԱԳ փոխնախարար

Նախորդ տարվա համեմատ Մարտունի համայնքի եկամուտներն աճել են 13,2 տոկոսով

Թրամփը պահանջել է գաղտնազերծել Քենեդիների և Մարտին Լյութեր Քինգի սպանությունների վերաբերյալ տվյալները

Ստամբուլում գործող մասնավոր հայկական վարժարանի վրա զինված հարձակում է տեղի ունեցել

Հայաստանը կարևորում է ԵՄ-ի հետ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ամբողջական կիրառումը. ԱԳ փոխնախարար

ԿԳՄՍ նախարարը հերքել է խոսակցությունները, թե մշակութային հաստատություններին պարտադրում են իրենց անվանումից հանել «ազգային» բառը

IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2025 թվականի առաջին տրանշը