Իրավունք

Ռուստամ Բադասյանը ներկայացրեց ՆԳՆ ստեղծման առավելությունները

1 րոպեի ընթերցում

Ռուստամ Բադասյանը ներկայացրեց ՆԳՆ ստեղծման առավելությունները

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներքին գործերի նախարարության ստեղծմամբ կապահովվի ոստիկանության գործունեության նկատմամբ խորրդարանական և քաղաքացիական վերահսկողությունը, ոլորտի քաղաքականության միասնական մշակումը, քաղաքացիական և ոստիկանական գործառույթների տարանջատումը և ոստիկանության շարունակական բարեփոխումների իրագործումը, ինչն էլ էականորեն կնպաստի իրավակարգի ամրապնդմանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանում Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին օրենսդրական նախաձեռնությանը:

Նախարարության ենթակա մարմիններն են լինելու Ոստիկանությունը, Ոստիկանության զորքերը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, Ներքին գործերի նախարարության ուսումնական կենտրոնը՝ որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն»,- գրել է Բադասյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում