Ունենք կայուն լարված վիճակ. նախարարը՝ կորոնավիրուսային իրավիճակի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերջին 1-2 շաբաթների, կորոնավիրուսով պայմանավորված, կայուն լարված իրավիճակ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը հիշեցրեց, որ նախորդ օրվա գրանցված դեպքերի թիվը 510 է:

«Վերջին մեկ-երկու շաբաթների ընթացքոմ կայուն լարված իրավիճակ ունենք, պահպանվում են թվերը, որոնք գրանցվել են դրա նախորդ շաբաթվա ընթացքում, այսինքն` հիվանդացության նվազում դեռ չունենք: Իհարկե, միանշանակ կարևոր է, որ ունենք կայունացում»,- ասաց Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ գրանցված դրական արդյունքով քաղաքացիների շրջանում հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների համամասնությունը բավականին մեծ է, ինչը նշանակում է, որ պայմանավորված մի շարք հանգամանքներով, այդ անձինք ավելի ծանր են տանում հիվանդությունը: «Այս պահին մենք ունենք ծավալված մոտ 2 600 մահճակալ, որոնք անընդհատ ավելացվում են: Բայց, ինչպես հասկանում եք, այս ռեսուրսն անսահման չէ: Առաջիկայում ևս ունենք հնարավորություն՝ մի փոքր ավելացնելու»,- ասաց նա ու հավելեց՝ պետք է ամեն ինչ անեն, որ հոսպիտալացման հերթին սպասող բուժառուներ չլինեն:

Ավանեսյանը հիշեցրեց, որ հիվանդությունն ունի բավական անկանխատեսելի ընթացք՝ հորդորելով զգոնությունը չկորցնել: «Պատվաստումն այն կարևոր միջոցառումն է, որ պետք է կանխարգելի և օգնի, որ համաճարակի էջը փակված համարենք մի որոշ ժամանկ հետո»,-ասաց Ավանեսյանը:

Մայրաքաղաք Երևանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները կմեկնարկեն ապրիլի 13-ից, մարզերում՝ ապրիլի 14-ից: Հայաստանի Հանրապետությունը կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «AstraZeneca» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ, ձեռք է բերել «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով: «AstraZeneca» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Ապրիլի լույս 8-ի գիշերը Հայաստան է բերվել նաև ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ: «AstraZeneca»-ով պատվաստման համար սահմանվել է տարիքային շեմ:

Հայերեն

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

Հայաստանի և Հնդկաստանի միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Ուշակովը չի բացառել, որ Աբու Դաբիում եվրոպացիների հնարավոր ներկայությունը կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները

ԹՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել Անկարայում

Արծվիկ Մինասյանն առաջարկում է հակամրցակցային համաձայնությունները բացահայտելու համար ԱԲ կիրառել

Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն