Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայաստանում AstraZeneca-ով պատվաստման համար սահմանվել է տարիքային շեմ

Հայաստանում AstraZeneca-ով պատվաստման համար սահմանվել է տարիքային շեմ

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում AstraZeneca-ով պատվաստում կթույլատրվի իրականացնել միայն 55 տարեկանից բարձր քաղաքացիներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«AstraZeneca պատվաստանյութի օգտագործման ցուցումներով որոշակի փոփոխություններ են կատարվել, և լրացուցիչ ապահովության ու անվտանգության համար կիրառվել է տարիքային սահմանափակում: Մենք ևս մանրակրկիտ ձևով ուսումնասիրել ենք բոլոր մասնագիտական կառույցների կողմից տրված խորհրդատվությունները և որոշում կայացրինք, որ AstraZeneca-ով պատվաստման համար մենք ևս կսահմանենք տարիքային շեմ, պատվաստում կիրականացնենք միայն 55 տարեկանից բարձր քաղաքացիների համար»,-ասաց Ավանեսյանը:

AstraZeneca-ով կպատվաստվեն ռիսկի խմբի անձինք: Ռիսկի առաջին խումբը 65 տարեկան և բարձր տարիքի քաղաքացիներն են, բուժաշխատողները՝ 55 տարեկանից բարձր, քրոնիկ հիվանդները՝ 55 տարեկանից բարձր և սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները 55 տարեկանից բարձր:

«Քանի որ Sputnik V պատվաստանյութի խմբաքանակը սահմանափակ է, օգտագործման ցուցումներում մենք այս պահին սահմանել ենք հետևյալ խմբերը՝ բուժաշխատողներ՝ 18-54 տարեկան, քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք՝ մինչև 54 տարեկան, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցները՝ ևս մինչև 55 տարեկան»,-ասաց նախարարը:

Ավանեսյանի վստահեցմամբ՝ այս ցուցումները ժամանակի ընթացքում կվերանայվեն, եթե Sputnik V-ի նոր խմբաքանակ կներմուծվի, և 65-ից բարձր քաղաքացիները ևս կպատվաստվեն Sputnik V-ով:

Նախարարը ներկայացրեց, թե ինչու են նման բաժանում արել: «Որպեսզի բուժաշխատողների համար հստակ և հասկանալի լինեն չափորոշիչները, և մարդիկ չունենան տարընկալումներ, թե ում ինչ պատվաստանյութ պետք է անեն: Եվ քանի որ առաջնահերթություն է հնարավորինս շատ անձանց պատվաստել և հիվանդանալուց զերծ մնալու, անգամ հիվանդանալու պարագայում այն թեթև ընթացքով տանելու հնարավորություն տալ, մենք այսպիսի քաղաքականություն ենք որդեգրել»,-ասաց Ավանեսյանը:

Հայաստանի Հանրապետությունը կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «AstraZeneca» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ, ձեռք է բերել «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով: «AstraZeneca» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Ապրիլի լույս 8-ի գիշերը Հայաստան է բերվել նաև ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 հազար դեղաչափ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]