Արցախյան պատերազմում ահաբեկիչների մասնակցության ևս մեկ ապացույց. սովի մատնված գրոհայինները բողոքի ակցիա են անցկացրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանի կողմից ներգրավված«Սուլեյման Շահ» թուրքամետ ահաբեկչական խմբավորման գրոհայինները Աֆրինում բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով իրենց հասանելիք աշխատավարձը, որն արդեն մի քանի ամիս է չեն ստացել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ANFnews-ը, նրանք դրանում մեղադրում են իրենց հրամանատար Աբու Համշային, ով, ըստ գրոհայինների, թուրք հովանավորներից ստացված գումարները յուրացրել է: Վարձկանները «Տելեգրամ» ալիքում կիսվել են բողոքի ակցիայից տեսանյութով:

«Մենք Լեռնային Ղարաբաղ էինք գնացել թուրքական պետության հետ միասին: Մենք ունենք նահատակներ։ Բրիգադի հրամանատար Աբու Համշան վերցրել է մեր փողերն ու նահատակների ընտանիքների փողերը: Նույնիսկ ուտելու փող չունենք: Մենք դա չենք ընդունում»,- նշում է վարձկաններից մեկը:

2020 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել էր ձերբակալված ազգությամբ արաբ Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի հարցաքննությունից մեկ հատված, որտեղ հիշատակվում է Աբու Համշա անունով հրամանատարը:

«Աբու Հուսեյն 23 անունով անձն ասաց, որ պետք է մեկնենք Քիլիս քաղաքի հարակից տարածք, որտեղ տեղակայված է տարբեր խմբավորումների հրամանատարական կազմը: Երկու օր անց մեզ տեղափոխեցին այլ վայր, որտեղ ներկա էր «Սուլեյման Շահ »խմբավորման գլխավոր հրամանատար Աբու Համշա մականունով անձը»,-նշել էր Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին:

Հայերեն العربية English Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս