Հասարակական

Միջին մասնագիտական կրթական ծրագրով վերջին կուրսում սովորողները տարկետման հնարավորություն կստանան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, ավարտական կուրսում սովորողներին կառավարության որոշմամբ մեկ անգամ տալ բանակից տարկետում, սակայն ոչ ավելի, քան նրա 20 տարին լրանալու օրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեցխմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:

Սահմանվում է, որ օրենքի նախագծի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն տրված տարկետման ժամկետի ավարտի օրվա դրությամբ միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, ավարտական կուրսում սովորող եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մեկ անգամ տրվում է տարկետում՝ մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 20 տարին լրանալու օրը:

Կոստանյանը նշեց, որ կոնսենսուսը ձեռք են բերել կառավարության և «Իմ քայլի» պատգամավորների հետ քննարկման արդյունքում: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծի վերաբերյալ կառավարությունը ներկայացրել էր տեխնիկական առաջարկներ, որոնք ընդունելի էին հեղինակի համար:

Հայերեն

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն

Ուզբեկստանում տղամարդը սպանել է կնոջը դավաճանության մասին երազ տեսնելու պատճառով

ՀՀ փոխվարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հարցեր

Ավստրալիայի Վիկտորիա նահանգում ուղղաթիռից գնդակահարել են ավելի քան 700 կոալա

Fastex-ը «Զատիկ» ֆեսթի տեխնիկական աջակիցն է

Վեհափառը կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը

Թրամփի հանրային հավանության վարկանիշը նվազել է՝ հասնելով 42 տոկոսի․ Reuters/Ipsos

Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին հարկադիր քարաթափման աշխատանքներ են իրականացվել

Հնդկաստանի վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը ողջունել են առևտրային բանակցություններում գրանցված առաջընթացը