Աշխարհ

Ավստրալիայի Վիկտորիա նահանգում ուղղաթիռից գնդակահարել են ավելի քան 700 կոալա

1 րոպեի ընթերցում

Ավստրալիայի Վիկտորիա նահանգում ուղղաթիռից գնդակահարել են ավելի քան 700 կոալա

Ավստրալիայի իշխանությունները արտոնել են Վիկտորիա նահանգում կոալաների զանգվածային ոչնչացումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դիպուկահարները կենդանիներին գնդակահարել են ուղղաթիռից, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 700 կոալա։ Տեղեկությունը հայտնել է Sky News-ը։

Պաշտոնյաները հաստատել են գործողությունների փաստը՝ նշելով, որ դրա անհրաժեշտությունը ծագել է 2025 թվականի մարտին տեղի ունեցած հրդեհից հետո, որը ոչնչացրել է մոտ 2000 հեկտար թփուտ։ Ըստ նրանց՝ որոշ կոալաներ եղել են ծանր վիրավոր, ջրազրկված կամ սովամահության եզրին, և նրանց օգնելու հնարավորություն չի եղել։

Վիկտորիա նահանգի վարչապետ Ժասինտա Ալլանը հայտարարել է, որ նման որոշում կայացվել է՝ «համապարփակ գնահատականների» հիման վրա։

Այդուհանդերձ, գործողությունը խիստ քննադատության է արժանացել կենդանապաշտպան կազմակերպությունների և մի շարք քաղաքական գործիչների կողմից։ Koala Alliance կազմակերպության նախագահ Ջեսս Ռոբերտսոնը նշել է, որ ուղղաթիռում գտնվող դիպուկահարներն ի վիճակի չէին եղել տեղում գնահատել կենդանու առողջական վիճակը։

Լրագրողները նշում են, որ սա Վիկտորիա նահանգում կոալաների ուղղաթիռից գնդակահարության առաջին արձանագրված դեպքն է։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում