Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին հարկադիր քարաթափման աշխատանքներ են իրականացվել
1 րոպեի ընթերցում

Կոտայքի մարզի Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 30-րդ կմ-ի հատվածում հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը ապրիլի 22-ի ժամը 13։55-ից իրականացրել է մոտ 100 մ երկարությամբ և մոտ 60 մ բարձրությամբ հատվածի հարկադիր քարաթափման (մոտ 30 խմ) աշխատանքներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, փրկարարները հեռացրել են ճանապարհին թափված քարերը։
Աշխատանքներին օժանդակել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի պարեկային ծառայության ծառայողները։