Միացյալ Նահանգներ

Թրամփի հանրային հավանության վարկանիշը նվազել է՝ հասնելով 42 տոկոսի․ Reuters/Ipsos

1 րոպեի ընթերցում

Թրամփի հանրային հավանության վարկանիշը նվազել է՝ հասնելով 42 տոկոսի․ Reuters/Ipsos

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանրային հավանության վարկանիշը հասել է 42 տոկոսի՝ համաձայն Reuters/Ipsos-ի կողմից 2025 թվականի ապրիլի 13-17-ը անցկացված հարցման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցմանը մասնակցել է 4306 ամերիկացի։

Արդյունքներն ցույց են տվել, որ հարցվածների միայն 42 տոկոսն է հավանություն տալիս Թրամփի աշխատանքին՝ նախագահի պաշտոնում։ Սա մեկ միավորով նվազ է՝ նախորդ երեք շաբաթ առաջ անցկացված հարցման 43 տոկոսից, և զգալի անկում է՝ 47 տոկոսի համեմատ, որը գրանցվել էր նրա երկրորդ երդմնակալությունից անմիջապես հետո՝ հունվարի 20-ին։

Հավանության վարկանիշի այս անկումը համընկնում է Թրամփի այն քաղաքական ուղեգծի հետ, որը միտված է ընդլայնել իր ազդեցությունը ոչ միայն պետական գերատեսչությունների, այլև մասնավոր հաստատությունների՝ այդ թվում համալսարանների, մշակութային կազմակերպությունների և իրավաբանական ընկերությունների վրա

Հարցման արդյունքներով՝ ամերիկացիների զգալի հատվածը մտահոգություն է հայտնել Թրամփի՝ բարձրագույն կրթական և մշակութային համակարգերի նկատմամբ վերահսկողություն հաստատելու փորձերի կապակցությամբ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում