Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել «Ծննդի գրանցումը՝ ծննդատանը» նախագծի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ծննդի գրանցումը՝ ծննդատանը» նախագծի մեկնարկի օրվանից՝ 2020 թվականի մարտի 8-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, ծննդօգնություն իրականացնող 9 բժշկական հաստատություններում գրանցվել է 6239 ծնունդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ, 2020 թվականի մարտի 8-ին հայտարարվեց «Ծննդի գրանցումը՝ ծննդատանը» նախագծի մասին։ Այս պահին ծնունդները տեղում գրանցում են Հայաստանի 9 բժշկական կազմակերպություններ՝ յոթը՝ Երևանում և մեկական՝ Գյումրիում ու Էջմիածնում։

Բացման օրվանից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ծննդօգնություն իրականացնող 9 բժշկական հաստատություններում գրանցվել է 6239 ծնունդ։

Ծրագիրը շարունակական է․ Արդարադատության նախարարությունը հրավիրում է բոլոր ծննդօգնություն ցուցաբերող բժշկական կազմակերպություններին միանալ նախաձեռնությանը»,- գրել է նախարարը:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան