Շառլ Ազնավուրի հրապարակի Աստղային ճեմուղում բացվեց կինոպրոդյուսեր Մարտուն Ադոյանի անվանական աստղը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ Մարտուն Ադոյանի անվանական աստղը համալրեց Շառլ Ազնավուրի հրապարակի Աստղային ճեմուղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աստղի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 5-ին:

«Մարտուն Ադոյանն առաջին հերթին կարգին մարդ էր, շատ հետաքրքիր ընկեր, կինոյին նվիրված անձնավորություն: Զարմանալի բան էր. թվում էր, թե պրոդյուսերը կինոմասնագիտություն չէ, բայց Ադոյանի պես նվիրված, կինոյի նկատմամբ այդքան նուրբ մոտեցում ունեցող մարդիկ շատ քիչ են: Քիչ առաջ զրուցում էի ներկաների հետ, և ոչ ոք չհիշեց մի դեպք, որ Մարտունը որևէ մեկին կինոյի հարցում մերժած լինի»,-լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ իզուր չէր, որ Մարտուն Ադոյանը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ էր, իզուր չէր, որ նա պետական մրցանակի դափնեկիր էր, միջազգային լավագույն մրցանակներն էր ստացել որպես պրոդյուսեր: Ըստ Հարությունյանի՝ Ադոյանի ամենամեծ գործը «Մոսկվա» կինոթատրոնն էր, որտեղ նա պահեց գեղեցիկ մթնոլորտ, որտեղ ծնվեցին ֆիլմեր, եղան պրեմիերաներ: Խաչատրյանի համար հատկապես կարևոր է այն, որ Ադոյանի աջակցությամբ «Մոսկվա» կինոթատրոնում ծնվել է «Ոսկե ծիրան»-ը:

Հարություն Խաչատրյանը մեծ տխրություն համարեց այն, որ Ադոյանի ստեղծած Աստղային ճեմուղում բացվում է նրա անվանական աստղը, սակայն Ադոյանը ներկա չէ:

«Մենք մեկ տարի չենք կարողանում համակերպվել այս իրողության հետ: Տղաս ամեն ինչ անում է, որ վառ պահի հոր հիշատակը: Մարտուն Ադոյանը շատերի աստղերն է բացել, իսկ այսօր նրա անվանական աստղի բացումն է: Շատ սպասված է այս իրադարձությունը: Նա շատ էր սիրում կինոն և անում էր ամենը, որ երիտասարդ կինոմատոգրաֆիստներն իրենց տեղը գտնեն, ու կինոն զարգանա: Նա արել է ամեն ինչ, որ «Մոսկվա» կինոթատրոնը գործի, շարունակի լավ պահեր պարգևել բոլորին»,-ասաց Մարտուն Ադոյանի կինը՝ Նելլի Ադոյանը:

Անվանական աստղի բացումից հետո «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց ֆիլմ՝ նվիրված Ադոյանի հիշատակին:

Ֆիլմի ստեղծմանը մասնակցել է Մարտուն Ադոյանի որդին՝ Հովհաննես Ադոյանը: Կինոնկարի ռեժիսորն Էդգար Բաղդասարյանն է: Ֆիլմը, որը նկարահանվել է Մարտուն Ադոյանի մահվանից հետո, Ադոյանի հարազատների, ընկերների, մտերիմների պատմությունների միջոցով պատմում է Ադոյանի՝ որպես գործարարի, ընկերոջ, ընտանիքի հոր, կինոթատրոնի տնօրենի և պարզապես մարդու մասին:

Մարտուն Ադոյանը ծնվել է Արագածոտնի մարզի Ուջան գյուղում, ավարտել էԵրևանի պետական տնտեսագիտական համալսարանը: 1986-1991 թվականներին եղել է Հայկական ԽՍՀԿինեմատոգրաֆիայի պետական կոմիտեի վերահսկողության և վերստուգման բաժնի պետը, Հանրապետության կինովիդեո միավորման գլխավոր տնօրենի տեղակալը: Եղել է բազմաթիվ ֆիլմերի և հեռուստաֆիլմերի գլխավոր պրոդյուսեր։

1991 թվականից մինչև իր կյանքի վերջ զբաղեցրել է «Մոսկվա» կինոթատրոնիտնօրենի պաշտոնը։

Մահացել է 2020 թվականի ապրիլի 28-ին:

Հայերեն العربية

Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել

Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը

Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին

Podcast-Հարց բժշկին. ինչու է սարկոման հաճախ հանդիպում երիտասարդների շրջանում և որոնք են առաջին ախտանշանները

Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով

Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին

Սևան քաղաքում մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Փոխվում է քաղաքի դիմագիծը․ Երևանի Տորք Անգեղի այգին նոր տեսք է ստանում